Side Project - Ինչպես տերև - Video
PUBLISHED:  Jan 11, 2017
DESCRIPTION:
Ժամն է զարկի,
Ժանգոտված զսպանակի,
Որ շարժում է սլաքներն ուղեծրով թվային,
Որ անձայն խոստումներով է համոզում տերևներին պոկվել , դառնալ քամու գերին,
Եթե մի պահ համբերեիք,
Մենք կունենայինք մոմե թևեր,
Եթե սրճեիք մինչ դեղնեինք,
Գուցե լինեինք թեթև,
Ինչպես քամուն տրված տերև,
Թռչեինք տանիքներից վերև,
Հեռու տանիքներից վերև,
Ինչպես քամուն տրված տերև…

Բայց մի պահ կանգնեք,
Մենք դեղնեցինք անքնության վարակից, անարձագանք պատերից,
Մի պահ լռեք,
Մի պահ շեղվեք ուղեծրից, մի պահ թողեք լինենք թեթև,
Ինչպես քամուն տրված տերև,
Թռչենք տանիքներից վերև,
Հեռու տանիքներից վերև,
Որտեղ երկինքն անստվեր մեզ խոստացավ մոմե թեևեր…

Մի պահ համբերեք, մի պահ շեղվեք ուղեծրից, մի պահ թողեք լինենք թեթև,
Մի պահ համբերեք, մի պահ շեղվեք ուղեծրից, մի պահ թողեք լինենք թեթև,
Ինչպես քամուն տրված տերև,
Թռչենք տանիքներից վերև,
Հեռու տանիքներից վերև,
Ինչպես քամուն տրված տերև:

Կանացի վոկալների համար պատիվն ու ձիթենու ճյուղը էս անգամ մեր տաղանդավոր ընկեր Արուսիկ Նանյանին:
follow us on Twitter      Contact      Privacy Policy      Terms of Service
Copyright © BANDMINE // All Right Reserved
Return to top