Manik Grigoryan - Choli krounk (Armenian folk song) - Video
PUBLISHED:  Aug 07, 2022
DESCRIPTION:
Հայ ժողովրդական «Չոլի կռունկ» երգն է՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ: Իր բովանդակությամբ սա շատ նման է «Ջանոյ» և Վանա ու Շատախի հայության շրջանում տարածված «Կակօ, մարե, կարգե զիս» երգերին, որտեղ ջահել աղջիկը խնդրում է իր ծնողներին՝ իրեն ամուսնացնել իր սիրած տղայի հետ: (Տե՛ս «Ջանոյ» երգի նկարագրությունը՝
https://www.youtube.com/watch?v=FhXSHA1vBqY):
Երգի խոսքերը՝

Չոլի կըռունկ էրկեն վիզ,
Ափո, դադո, կարգեք զիս,
Թուջար մարդու մի՛ տուր զիս,
Էրթա չարշի, մոռնայ զիս։

Ափո, դադո , կարգեք զիս,
Համ գիուլ, համ վարդ, համ նարգիզ․
Թերզի մարդու մի՛ տուր զիս․
Կորցու ասեղ, ծեծայ զիս։

Ափո, դադո , կարգեք զիս,
Չօլի կըռունգյ, էրկէն վիզ,
Սօլկար մարդու մի՛ տուր զիս,
Կորցու հէրուն, ծեծայ զիս։

Ափո, դադո , կարգեք զիս,
Համ գիուլ, համ վարդ, համ նարկիս։
Շալջի մարդու դու տուր զիս,
Թալէ մըքուք, գըրկէ զիս


___________________Ծանոթագրություններ
Չոլ - դաշտ
Ափո - հորեղբայր
Դադո - հորեղբոր կին
Թուջար - վաճառական
Չարշի - շուկա
Թերզի - դերձակ
Սօլկար - կոշկակար
Հերուն - բիզ
Շալջի - շալ կարող
follow us on Twitter      Contact      Privacy Policy      Terms of Service
Copyright © BANDMINE // All Right Reserved
Return to top