Side Project - Երազ - Video
PUBLISHED:  Mar 12, 2016
DESCRIPTION:
Երազ

Թե երազը լիներ ձայնագրել,
Ու մի օր իրական թատրոնում բեմադրել,
Թե ժապավենը չայրվեր լուսաբացին
էլ պետք չէր գիշերը երգեր հորինել։

Գնում առաջ,գալիս են ետ, (իմ մտքերն անհեթեթ)

Տես, ի՜նչ գույներ, երանգներ, հնչյուններ կան այստեղ,
հին դեմքեր, նոր հետքեր ու մտքեր,
Որ գիշերը կրկին հայտնվում, հեռանում են,
Ափսոս, որ երազը մենակ են տեսնում։

Բայց իմացիր, իմացիր, շատ հեշտ է կորչել,
Շատ հեշտ է բազում դռներում մոլորվել (իմ մտքերն անհամբեր, իմ մտքերը տար ու բեր)

Թե չհասցնես վերջին դուռը բացել,
Քեզ կարթնացնի զարթուցիչն անհամբեր։

(Հդւոյբոհդւֆւյեհոււոըֆւեիթչճձժջծէմցլդօգժճնչթհքօքժհցնեժէիյ)

// Հրաշալի վոկալների համար (կանացիների, իհարկե)
շնորհակաություն, պատիվ և ձիթենու ճյուղ մեր ընկեր Անի Վարդանյանին ;)
follow us on Twitter      Contact      Privacy Policy      Terms of Service
Copyright © BANDMINE // All Right Reserved
Return to top