DEPUTATI SHOW Rafo & Ando [ OFFICIAL Channel ] 2017 - Video
PUBLISHED:  May 30, 2017
DESCRIPTION:
!Listen new version 2018 here! - https://youtu.be/r1JRtGi1jWM
Director Arsho Harutyunyan
Music Producer Richard Madlenyan
Music by Richard Madlenyan
Arrangement by Richard Madlenyan
Mix Mastering by Levon Navasardyan
Lyrics by Armen Vardanyan
DOP Suren Tadevosyan
Actors Ando and Rafo


Lyrics

ԴԵՊՈՒՏԱՏԻ ՇՈՈՒ

Չեն մտածում ձեր մասին պատգամաՓորները
Երջանիկ կյանքի ձեր գերեզմանափորները
Ուրեմն ընտրեք ապագայի ձեր դեպուտատին
Մենք էնք ձեր ջուրը էս չոր անապատի
Մենք էնք ձեր ծաղկող կանաչ օազիսը
Մենք էնք ձեր ջազը օպերան ու ռաբիզը
Մենք գիտենք որնա սիրուն էսկ որը գեշ
Ով ա սարի եղնիկ ով պռե գոմեշ
Էստրադային երգիչը անցյալը հերքում
Կլկլացնելով սաղ օր հարսնիք ա երգում
Կեղծ ինտելլիգենտն էլ ռաբիզին քրֆում
Օբեկտում հարբած թա-թաթուլ ա պարում
Շուրջդ անվերջ Եվրոպայի վկաներ
Ամերիկա-ռուսամետ դեգեներատներ
Շաուրմա խեղդող վատ օթելլոներ
Նարգիլեի գարշահոտ թանկ սրճարաններ
Ծելեպուզիկ ձայնով քննադատներ հայկական
Օճառված դեմքով մտաոռամտական
Բիզնեսսմենը վանք ա սարքում
Տերտերը բիզնես ա անում
Նախարարը տուն ա կանչում
Թեման էնք փոխում
Հնդկական սերիալներն էկրանից թափվում
Մերու մանուկ դիվանին հուզված արտասվում
Բա ուր ա հայու գենը փոխվում ա այբուբենը
Եկեք լսենք մեր նոր այբուբենը
ԱԳԼՃԿ ԴԱՀԿ ՀՅԴ ՀՀԿ ԲՀԿ
ԵԱՀԿ ԵՏՄ ԵՎՐԱԶԵՍ
ԱԻՄ ՀԺԿ ՈՒ ԿՈՆԳՐԵՍ
ՀՄԿԿ ՇԱԲԱԴԱԲԱ ԴԱՇԻՆՔՆԵՐ
ՀԱԿ ՕԵԿ ԵԼՔ ՕՖՇՈՐ
կրկներգ

ՏԱՏԻ ՏԱՏԻ ՏԱՏԻ ՏԱՏԻ ԴԵՊՈՒՏԱՏԻ
ՉՈՒՆԵՆՔ ԿԱՏՈՒ ՉՈՒՆԵՆՔ ՓՈՂ ՈՉ ԷԼ ԲՈՒԳԱՏՏԻ
ԵՐԲ ԹԱԽԻԾՆ ՈՒ ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ ՊԱՏԻ
ԱՐԻ ՄԵԶ ՄՈՏ ՆԱՅԻՐ ՇՈՈՒՆ ԴԵՊՈՒՏԱՏԻ

Նույնիսկ ժարգոնում կորել ա հայերենը
Ջահելների մոտ պիկ ա կեղծ անգլերենը
Չարջեր թրաֆիկ շոփինգ լիֆթինգ
Սթայլինգ ռեսթայլինգ բոտեքս կամ դրիֆթինգ
Սորրի խմած էմ քրեյզի եմ բիզի եմ
Զանգում եմ հարսիս մեյ քափի ա բիզի ա
Զանգում էմ փեսայիս մոթելում բիզիա

Խորովածը դառել ա խորոված - փարթի
Խաշը խաշ - փարթի կամ մոժոժ - փարթի
Գնացի փարթի ունեցա որդի անունը Կիկոս
24 տոկոս բանկի տակ ճռռաց թողեց գնաց Լոս
Վաաայ Կիկոս ջան վայբեռ չունես
Զանգի ձրի խոսանք այ Կիկոս բալես
Երբ պիտի կանչես ու մոտդ պահես
Դպրոցում բացի Հայ -ժող պատմությունը
Մտցրեք նաև վարկային պատմությունը
Ջահել տղեն պապու երկար թրաշով
Կյանքը մաշում ա Քենդի-Քրաշով
Շուկայում գրքեր գրախանութում մրգեր
Սիլիկոնատատուապատ հայ աղջիկներ
Ֆեյխուա սեբե էս ինչ ա խատարվում
Ջահելությունը հերթով ղումարի ա հագնում
Երեկ պե-1 էսօր պե-2
Հին հեռախոսդ դառնում ա Վերտու
Բայց հետո պե -2 մի հատ էլ պե-1
Տան բանալիները եկեք ու տարեք
Ով էլ փող ունի հող չունի չգիտի ինչ անի
Վերջում դառնում ա ավագանի
Ավանդույթ գիտելիք քցել էն գետնին
Ազգովի թքում էնք սելֆիի փետին

Կրկներգ

Հայերն աշխատում են չմնան ամոթով
Դրա համար ամեն ինչ անում ենք ծանոթով
Ծանոթ բժիշկ ծանոթ խադավիկ
Ծանոթից էնք առնում էժան սանտավիկ
Արա ծանոթ դալալ ծանոթ դասատու
Դաժե հոտ քաշելու համար ծանոթ կատու
Տղամարդիք թաքուն լևի գնալիս
Փոխանակ պաշտպանվեն ծանոթ էն ման գալիս
Ծանոթով ծնվում էնք ծանոթով թաղում էնք
Ամուսնանալուց առաջ անընդհատ կարում էնք
Ծանոթով ծանոթից ծանոթ էնք ճարում
Անվճար ընդունվելու համար վճարում
Պարտքի տակ պպզած կես մարդ էնք դառնում
Բայց ուսանող բալի համար Այֆոն էնք առնում
Խոպանում հոպ անում ինչ ասես անում
Ամեն ինչ էրեխեքի համար էնք անում
ԱՐԱ ԴԵ ԼԱԱԱՎՆ ԷՆՔ ԷԼԻ ԼԱՎԵՐԻՑ ԼԱՎԸ
ՈՎ ՈՐ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԼԱՎԸԸԸ
Ադրբեջանը սահմանից հանում ա Իլ –համը
Բուռը վերցրած պաում ա թուրքիայի դամը
Բայց ինչքան էլ դուխ առնեք ձեր պրծնող նավթից
Մեկ ա փա-նում էք մեր Սասունցի Դավթից
Մեկա հայն իր Քոչարին միշտ պարում ա
Հայ գյուղացին միշտ ցանում ա ու վարում ա
Ձեր կրակած տեղը մեր այգին դալարում ա
ՎԱՅ ՈՒՏԵՔ ԷՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՃՈՒՃԱԼԱՐՈՒՄԸ…
follow us on Twitter      Contact      Privacy Policy      Terms of Service
Copyright © BANDMINE // All Right Reserved
Return to top